Վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` հավելեմ՝ ՀՀ նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Ջեյմս Ուորլիքի Twitter-ի գրառման արձագանքելով Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:
Նշենք, որ այսօր, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել Լեռնային Ղարաբաղի հրադադարը, հատկապես` Օլիմպիադայի ընթացքում»:




























