Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Հ-32 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ամասիա-Արեգնադեմ հատվածի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 34 LQ 920 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
ՄԻնչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ՝ Հ. Չ.-ն եւ ուղեւոր՝ Ա. Մ.-ն, ովքեր հոսպիտալացման կարիք չեն ունեցել:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:


























