«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հժ»-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության սկանդալային պաշտպանությունից հետո տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաեւ Երեւանի պետհամալսարանի պաշտպանական խորհուրդները փակվել են։

Նույն աղբյուրները հայտնում են, որ ԿԳ Նախարարությունը եւ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) որոշակի վերակազմավորումներ են անելու պաշպանական խորհուրդներում։ Դա, իհարկե, Տարոն Մարգարյանի պաշտպանության հետ իրականում կապ չունի, բայց դրանից խիստ տուժելու են ԱԺ նախագահի եւ մի քանի այլ պաշտոնյաների որդիներ։

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով այնքան ուսումնատենչ է, որ միաժամանակ՝ նույն տարում, ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ տնտեսագիտական համալսարանը (ընդ որում՝ ստացիոնար) ու հիմա էլ պատրաստվում էր ատենախոսություն պաշտպանել պետհամալսարանում, ստիպված է լինելու մի որոշ ժամանակ սպասել իր բաղձալի նպատակի իրականացմանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում