«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած վստահելի աղբյուրի՝ Վաշինգտոնում շատ դժգոհ են դեսպան Ջոն Հեֆֆերնի աշխատանքից, քանի որ չի կարողացել կանխել Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ ՀՀ նախագահի կողմից այդ որոշումը կայացնելուց հետո ամբողջովին տապալել է դրա դեմ դիմադրություն կազմակերպելու գործը։ Մեր աղբյուրի վկայությամբ, ամենայն հավանականությամբ, արդեն մայիսի երկրորդ կեսին Հեֆֆերնը վայր է դնելու իր լիազորությունները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում