Բոսնիա եւ Հերցոգովինայում հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է 130 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են: Տուզլա քաղաքի խռովություններն արդեն երկրորդ օրն է շարունակվում են: 

30 ցուցարար եւ 104 ոստիկան տեղափոխվել են Տուզլայի շտապօգնության կենտրոն: Տուժածների մեծ մասը բողոքում է արցունքաբեր գազից թունավորվելուց: Ցույցերին մասնակցել է յոթ հազար մարդ:

Խռովություններին մասնակցում են հիմնականում իրենց աշխատանքը կորցրած մարդիկ են, որոնք պահանջում են վերանայել «խաբեբայական» սեփականաշնորհման արդյունքները, ինչպես նաեւ հաստատել սոցիալական արդարություն: Բոսնիա եւ Հերցեգովինայոմ գործազրկության պաշտոնական մակարդակը 44 տոկոս է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: