Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, փետրվարի 7-ի ժամը 09.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ հայտնում են, որ Գորիս - Կապան ճանապարհահատվածում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  եւ ավազով մշակման  աշխատանքներ: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: