Ռուս իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնց կասկածում են Մոսկվայում անշարժ գույքի հետ կապված մեքենայություններ անելու մեջ:

Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով՝ հանցավոր խմբի անդամները տեղեկություններ են ստացել միայնակ մահացած մարդկանց մասին:

Բանդայի անդամները եղել են Ռուսաստանի մարզերի ու Հայաստանի քաղաքացիներ: Մասնակիցների դերերը նախապես բաշխված են եղել: Բոլոր ձերբակալվածները կալանավորվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: