Մերձմոսկվայի Բալաշիխում  ռուսական ոստիկանությունը ՀՀ երկու քաղաքացիների է ձերբակալել, որոնք միջազգային հետախուզման մեջ են:

 «Հետախուզվողներից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, նախորդ տարվա հոկտեմբերին, գտնվելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, իր համախոհի հետ խուլիգանական նկատառումներով սպանության փորձ էր կատարել՝ դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով տուժած տղամարդուն:  Տվյալ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Քրեական հետապնդումից վախենալով՝ կասկածյալները փախել էին ՌԴ տարածք, եւ նրանց նկատմամբ  միջազգային հետախուզում էր հայտարարավել», - ասված է ՌԴ ՆԳՆ ԳՎ-ի հաղորդագրությունում:

Կասկածյալները թաքնվում էին Բալաշիխում վարձակալած բնակարանում: Այս պահին ճշտում են Մոսկվայի տարածաշրջանում կատարված հանցագործություններին նրանց մասնակցության հնարավորությունը:  Որոշվում է կասկածյալներին Հայաստանին արտահանձնելու հարցը, հայտնում է utro.ru-ն: