Ուկրաինայի ոստիկանությունը չի բացառում, որ Կիեւի Արհմիությունների տանը՝ Եվրամայդանի շտաբում տեղի ունեցած պայթյունը կարող էր պայթուցիկ սարք պատրաստելիս տեղի ունենալ:
«Աջ արմատական խմբավորումները մտադիր են կրկին քայքայել խաղաղությունը եւ կանգ չեն առնի անգամ ահաբեկչության առջեւ: Այս մասին է վկայում մեր ունեցած օպերատիվ տեղեկությունը», — նշված է երկրի ՆԳՆ-ի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արհմիությունների տանը որոտացած պայթյունի հետեւանքով երկու մարդ հիվանդանոցում է հայտնվել՝ ձեռքը կտրված մի տղամարդ եւ 15-ամյա դեռահաս՝ աչքի 3-րդ աստիճանի այրվածքով:
«Գրուշեւսկիում արդեն պայթյուններ չեն որոտում եւ «Մոլոտովի կոկտեյլներ» չեն բոցավառվում:
Շատ մարդիկ վերաիմաստավորել են իրադարձությունները եւ արդեն հասկանում են, որ ուժային տարբերակը ոչ մի տեղ չի տանում:
Բայց հանգստությունը ոչ բոլորին է դուր գալիս: Աջ արմատական խմբավորումները նախատեսում են կրկին սասանել աշխարհը եւ կանգ չառնել անգամ ահաբեկչական գործողությունների առջեւ: Այդ մասին են վկայում մեր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը եւ Արհմիությունների տանը տեղի ունեցած պայթյունը: Չի բացառվում, որ այդ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկը սարք պատրաստելու ժամանակ»,-իր դիմումում ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Վիտալի Զախարչենկոն:
Նրա խոսքով՝ չարագործներն իրենց «ծայրահեղական գործողություններով» փորձում են ստվեր գցել Սոչիի ձմեռային օլիմպիադայի վրա եւ ուշադրությունը սեւեռել իրենց ու իրենց պահանջների վրա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Նրանք, որոնք հանցավոր գործողություններ են ծրագրում, պետք է հիշեն, որ իրավապահները բավարար հնարավորություններ ունեն՝ իրենց գտնելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Զախարչենկոն:




























