Թուրքական Todays Zaman անգլալեզու պարբերականի ադրբեջանցի թղթակից Մահիր Զեյնալովին Twitter-ում արած գրառման համար արտաքսել են Թուրքիայից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ մոտ 5 տարի Թուրքիայում ապրող եւ Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնացած Մահիր Զեյնալովը Twitter-ում թողել էր հետեւյալ գրառումը. «Թուրք դատախազները ոստիկաններին հրահանգ տվեցին ձերբակալել «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող անձանց, իսկ վարչապետ Էրդողանի նշանակած ոստիկանապետերը հրաժարվեցին կատարել այդ հրահանգը»։

Նշվում է, թե այս գրառումից հետո Թուրքիայի ՆԳ նախարարությունը միջոցների է դիմել եւ փետրվարի 7-ի առավոտյան Թուրքիայից արտաքսել Մահիր Զեյնալովին։