Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անհրաժեշտ է համարում հանրապետության պաշտոնական անվանունը փոխելու հնարավորությանը հարցը: Որպես հնարավոր տարբերակներից մեկը, նա առաջարկել է «Қазақ елі»-ն, որը թարգմանաբար նշանակում է «Ղազախ ժողովուրդ»:

«Մեր երկիրն ունի «ստան»  վերջավորություն, ինչպես եւ Միջին Ասիայի մյուս պետությունները: Միաժամանակ, օտարերկրացիները հետաքրքրություն են դրսեւորում, օրինակ,  Մոնղոլիայի նկատմամբ, որը նման վերջավորություն չունի իր անվան մեջ»,-ասել է Նազարբաեւը: Հնարավոր տարբերակներից նա նշել է «Қазақ елі» («Ղազախական ժողովուրդ») անվանումը: «Հնարավոր է` քննարկվի անվանափոխության հարցը, սակայն դա անպայման  կքննարկվի նաեւ ժողովրդի հետ»,-ասել է նա, հաղորդում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը: