Իշխող կոալիցիայի մեջ չմտնող չորս խորհրդարանական խմբակցությունների միավորվելը թույլ է տվել ԱԺ-ում քաղաքական օրակարգ ձեւավորել, այլ ոչ թե ենթարկվել իշխող կուսակցության թվային գերազանցությանը: Այս մասին փետրվարի 7-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա գնահատականներով՝ չորս խմբակցությունների ջանքերի կոնսոլիդացիան լրջորեն ազդում է խորհրդարանի աշխատանքի վրա: «Եթե նախկինում խորհրդարանական մեծամասնությունը օգտագործում էր, որպեսզի ձեւավորվի օրակարգը, ապա այժմ մենք ենք թելադրում օրակարգը, ԱԺ-ում այլ մթնոլորտ է տիրում, բուռն քննարկումներ են իրականանում, հնչում է ճշմարտություն, որը ամեն օր բացահայտում է իշխանության նոր խախտումները»:




























