Ոստիկանության Մասիսի բաժնում, այսօր՝ փՓետրվարի 6-ին, ժամը 05.00-ին, հաղորդում է ստացվել, որ Սայաթ Նովա գյուղում տուն է այրվում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.30-ի սահմաններում այրվել է 52-ամյա Սերյոժա Դ.-ի տան տանիքը:
Հրդեհը մարվել է ժամը 06.28-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պատճառված նյութական վնասի չափը գերազանցում է 100.000 դրամը:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:




























