Ոստիկանության Գուգարքի բաժնում, հունվարի 30-ին ապօրինի ծառահատման հեղինակը բացահայտվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 6-ին պարզվել է, որ 50-ամյա Իսրայել Հ.-ն ձեռքի սղոցով մեկ հացենի է հատել եւ փայտանյութը հափշտակել:
նույն օրը Իսրայել Հ.-ն Ձորագետ գյուղից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:




























