Թուրքիայում Էրդողան-Գյուլեն հակամարտության համատեքստում շարունակվում են գաղտնալսած հեռախոսազրույցները ներկայացնել հանրությանը։

Այս անգամ էլ Twitter-ով ներկայացվել է Konsesus հետազոտական ընկերության պատասխանատու Ֆաթիհ Սարաչի, Haberturk-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանւի որդու՝ Բիլալ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցները։

Հեռախոսազրույցներում հայտնի է դառնում, որ վարչապետ Էրդողանը հրահանգել էր փոփոխություն իրականացնել արդեն կատարված սոցհարցման մեջ, որը պետք է տեղադրվեր Haberturk-ում։ Սոցհարցման մեջ փոփոխություն անելու շուրջ կողմերը պայմանավորվում են իրականացնել վարչապետ Էրդողանի ուղղորդմամբ։

Այս գաղտնալսման հրապարակումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում եւ մեծ հարված է հասցրել Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող Ֆաթիհ Ալթայլըին, ով այս հեռախոսացցրույցից հետո մեղադրվում է կեղծարարություննների մեջ։