Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը աշխատանքներ է տանում՝ ստեղծելու «սպառազինման մուլտիմալուխային համակարգ»: Այս մասին հայտարարել է կոնցեռնի գլխովոր տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն:
«Մենք նման աշխատանքներ են տանում, դա, բնականաբար, արվելու է, ստեղծվելու է զենքի միասնական համակարգ»,-ասել է նա՝ մանրամասնելով նախագծի դետալները:
Նա հավելել է, որ կոնցեռնում ծրագրվում է ստեղծել լրացուցիչ սպառազինային արտադրություն՝ ճգնաժամից դուրս գալու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք զբաղվելու ենք դրանով: Դա մի ամբողջական սեգմենտ է, կարծում եմ, որ կես տարվա ընթացքում կթողարկենք նոր գիծ»,-ասել է Կրիվորուչկոն:




























