Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները, փետրվարի 6-ին, ժամը 19.30-ին, Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բակից բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: