ԱԺ հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցը ամաչեցրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Լրագրողի հարցին` եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ապա իշխանություններից ամենամեծ կտորը որը կմնա, Գ.Սահակյանն ասաց. «Ամաչում եմ ասեմ»:
Սակայն իրավիճակը փրկելու համար, Սահակյանն ավելացրել է. «Գեշ հարց էր»:
Նույն հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, պատասխանել է. «Եթե ժողովուրդը դուրս գա փողոց, իշխանությունից ամենամեծ կտորը ականջը կմնա»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























