Երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու մասին խոսելն անընդունելի է, ինչո՞ւ չեն քննարկում նաեւ Նաիրի Հունանյանի վերադարձը: Այս մասին փետրվարի 7-ի մամուլի ասուլիսում ասել է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի  անդամ  Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ Նաիրի Հունանյանը Քոչարյանից քիչ հանցանք է գործել:

«Ես անվերջ զարմանում եմ ոչ միայն Քոչարյանի հայտարարությունների գնահատականի մասին բարձրացվող հարցերից, այլեւ այդ անուն-ազգանունով գրվող թեկուզ մեկ տողից», - նշել է Մանուչարյանը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին խոսք լինել չի կարող, առավել եւս՝ որ 2008թ. մարտի 1-ի դեպքերը բացահայտված չեն:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայության ժամանակ 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 զինծառայող էր  զոհվել: Այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում 20 օրով արտակարգ դրություն էր հայտարարել: Մարդկանց սպանության համար առայսօր ոչ ոք չի պատժվել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am