Սիրիայում սպանվել է թուրք հայտնի բռնցաքմարտիկ Ալի Սոյերը, ով վերջերս էր միացել «Ալ-Կաիդային» եւ տեղափոխվել Սիրիա։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թուրք հայտնի բռնցքամարտիկ, 23-ամյա Ալի Սոյերը բնակվում էր Թուրքիայում եւ նախորդ տարի միացել էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցին եւ մեկնել Սիրիա։
Sozcu-ի լրագրողն այցելել է բռնցքամարտիկի հորը, ով հաստատել է, որ որդին կռվել է «Ալ-Կաիդայի կազմում եւ սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի հետ բախման ժամանակ։
Հայրը պատմել է, որ որդին իր հետ Սիրիա էր տարել նաեւ կնոջը, եւ հիմա ինքը եկել է որպեսզի հարսին հետ տանի։




























