Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոյին (Իսրայել Սարգսյան) կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը: Նախաքննական մարմինը կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, ներկայացրել էր Կենտորն եւ Նորք Մարաշ իրավասության դատարան, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալվել է Իսրայել Սարգսյանը, ով այդ ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով: «Դուքենդո» ֆեդերացիայից մեծ քանակությամբ զինամթերք է առգրավվել, որը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: