Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարողները բախումների մեջ են մտել իրավապահների հետ. բողոքի զանգվածային ակցիան ավերածություններով է ավարտվել: Ցուցարարներին ցրլու համար իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Հաղորդվում է, որ իրավապահները դուրս են մղել ցուցարարներին՝ մետրոյի վեստիբյուլից: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Նշենք, որ Բրազիլիայում բողոքի ակցիաները չեն դադարել 2013-ի ամառվանից, երբ երկրի իշխանությունները հայտարարել էին տրանսպորտի սակագնի թանկացման մասին:
Փորձագետները մտավախություն ունեն, որ բողոքի ակցիաները կարող են սպառնալիք հանդիսանալ Բրազիլիայի աշխարհի առաջնության անցկացմանը:



























