Սեւանի մակարդակի անկումը կարող է սեյսմիկ վտանգ ներկայացնել: Այս մասին փետրվարի յոթին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության արտոնությունները՝ կապված «Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ու վերականգնման մասին» օրենքը:

Օրինագծի համաձայն՝ լճից ոռոգման ջրի բացթողման ծավալները ավելացել 70 մլն խմ-ով՝ մինչեւ 240 խմ:

«Երբ հողի վրա ծանրաբեռնվածությունը կամ ավելանում է, կամ պակացում, կարող է վտանգ առաջանալ: Այդ մասին վկայում են Հայաստանի սահմաններից դուրս անցկացված բազմաթիվ հետազոտությունները»,-հայտարարել է Դանիելյանը:

Ինչպես ընդգծել է «Սեւան-Հրազդան ջրապատնեշ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, փոփոխությունը պայմանավորված է Արարատյան դաշտավայրի՝ ֆերմերների պահանջներով: