Հիմարություն է հարցնել, թե ինչու է մարդը հոգ տանում իր առողջության մասին, փետրվարի 7-ի խորհրդարանական ճեպազրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն ինչ միջոցներով է ցողունային բջիջների փոխպատվաստում կատարել:

«Ինչու է հասարակությանը հետաքրքրում ուրիշի կյանքը, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հոգ տանել իր առողջության մասին», - ասել է Սահակյանը: Ի պատասխան այն նկատառմանը, որ խոսքը նախագահի մասին է, որը պետության առաջին դեմքն է եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի շատ է ծախսում իր առողջության վրա, Սահակյանը նշել է. «Իսկ ես ձեզ հարցնում եմ, թե ի՞նչ միջոցներով եք վիրահատել ձեր բարեկամին: Եթե ՀՀ նախագահը ձեր բարեկամը չէ, ապա իմ բարեկամն է, ինձ մի հարցրեք նրա մասին: Ի՞նչ է նշանակում՝ որտեղից նրան այդքան գումար: Ես ի՞նչ է, գրպանահա՞տ եմ՝ ուրիշների գրպանները մտնեմ, հարցրեք գրպանահատներից»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am