Հայաստանի ժողովուրդը ցանկացած պահի պատրաստ է ըմբոստանալ՝ ժողովրդի համար անընդունելի է երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով երկրում հեղափոխական իրավիճակի առկայությանը:

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ երկիրը բավականին դինամիկ վիճակում է: «Իրականում կուտակվել է մեծ պոտենցիալ՝ մեծ փոփոխությունների համար, սակայն մյուս կողմից իրավիճակը շատ բարդ է: Մարտահրավերները շատ բարդ են ու անգամ փոքրիկ շեղումները կարող են ողբերգական հետեւանքների հանգեցնել: Դա պայմանավորված է նրանով, որ արտաքին գործոնները շատ են»,-ընդգծել է Մանուչարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ուկրաինան համանման իրավիճակում են: