Վարդենյաց լեռնանցքում, փետրվարի 7–ին` ժամը 14.30–ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:
Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























