Հայաստանի խորհրդարանում հանձնաժողովներն հենց այնպես չեն ձեւավորվում, դրա համար անհրաժեշտ է հանրային պատվեր: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով գազային պայմանագրերի վերաբերյալ նախաձեռնությունը:

Ըստ նրա՝ երբ վերջին տարիներին խորհրդարանում ձեւավորվել են ժամանակավոր հանձնաժողովներ, դա միշտ սպեկուլյացիաների պատճառ կդառնա: «Միեւնույն ժամանակ հանձնաժողովի աշխատանքը սպեկուլյացիաների պատճառ կդառնա այդ քաղաքական ուժերի համար, ուստի այդ նախաձեռնությունը նպատակահարմար չենք համարում»-ասել է նա:

Մեկնաբանելով ՀԱԿ ղեկավարի հայտարարությունները այն մասին, որ իշխանությունների խոսքերը վստահություն չեն ներշնչում, Սահակյանն ընդգծել է. «ՀԱԿ խմբակցությունը չսովորեց աշխատել մեկ պատուհանի սկզբունքով»: