Սոչիում մեկնարող Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն ռեկորդային քանակությամբ երկրների ղեկավարներ: Այս մասին հաղորդել է «Սոչի-2014»-ի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը:
«Սոչիի խաղերը Ձմեռային խաղերի պատմության մեջ ռեկորադային կլինեն՝ դրանց ներկա գտնվելու համար ժամանած նախագահների ու վարչապետերի քանակությամբ: Նրանց ընդհանուր թիվը կկազմի մոտ հիսուն»:
«Սոչի-2014»-ի կազմկոմիտեն Խաղերի բոլոր հյուրերին խոստանում է առավելագույն ջերմ ընդունելություն ու ձգտելու է նրան, որպեսզի Սոչիի այցելությունից մնացած բարի հիշողությունները երկար պահպանվեն, ասվում է հաղորդագրությունում:




























