Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 16.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել Երևանի Բրյուսովի թաղամասի շենքերից մեկի բնակիչներ` մի քանի ամսական Վ. Տ.-ն-ն և 2-ամյա Մ. Տ.-ն, իսկ 44-ամյա Կ. Պ.-ն` «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: