Վրացական Քութաիսիի մոտ գտնվող բանտերից մեկի մոտ հազար կալանավոր, բողոքելով բանտի ղեկավարության կողմից դաժան վերաբերմունքի դեմ, հացադուլ է հայտարարել, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Բանտի մոտ են հավաքվել բանտարկյալների հարազատները, որոնք պահանջում են հանդիպում բանտի ղեկավարության հետ: Այս մասին հաղորդում է «Նովոստին-Գրուզիան»:

Իր հերթին Վրաստանի պատժի իրականացման նախարար Սոզար Սուբարին լրագրողներին հայտարարել է, որ հացադուլը «քրեական հեղինակությունների ծրագրված ակցիա է»:

Նախարարը հաղորդել է, որ վերջիններիս ու բանտերում նրանց առավելությունների դեմ միջոցառումներ են իրականացվել: Դա նրանց դուր չի եկել ու որոշել են մյուս բանտարկյալների շրջանում հացադուլ կազմակերպել: