Փրկարար ծառայությունը փետրվարի 7-ին, ժամը 17.49-ին տեղեկատվություն է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել վթար եւ առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-4 ավտոճանապարհի 26 կմ-ում բախվել են «Մերսեդես E-200» մակնիշի 87 RR 707 (վարորդ՝ Հ. Դ., ծնվ. 1987 թ.) եւ «Վոլվո» մակնիշի 500 LU 68 պետհամարանիշերի (վարորդ՝ Ս. Գ, ծնվ. 1950 թ.) ավտո¬մեքենաները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Խ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգ¬նութ¬յուն` դուրս է գրվել:


























