«168 ժամ» թերթը գրում է. ««Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի շտապողականությունը, քննարկվող հարցերը եւ այսօր առկա ամեն ինչը բերում են մի եզրահանգման, որ ՀՀ կառավարությունն անմեղսունակ է, կառավարությունն ի վիճակի չէ ՀՀ շահերը պաշտպանելու, ինչի մասին նույնիսկ արդեն իրենք են խոստովանում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս քաղաքականությունն այս պայմաններում արդեն չի կարող դրական արդյունքի բերել։ «Իրենք մեզ մեխանիկորեն, արհեստականորեն տանում են մի տեղ, որտեղ մենք որոշումների չենք կայացնի, ձայնի իրավունք չենք ունենա, ընդամենը կասենք՝ վերպետական մարմին կա, թող այ հարցերը քննարկի»,- նշել է նա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում