«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Արարատի  մարզի Մասիս գյուղում մեծ շուքով բացվել է «Վեգա» էլեկտրոնային խանութը։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ խանութը պատկանում է նախկին պատգամավոր Ժորա Գալստյանին, որը գյուղի կենցաղի տունը կոպեկներով  ձեռք գցելուց հետո այն վերածել է էլեկտրոնիկայի մեծ հանրախանութի։

Նշենք, որ հարստանալուց հետո նախկին «Միասնություն» դաշինքից «ֆուկ» եղած Գալստյանը անչափ առատաձեռն է դարձել։ Նա համագյուղացիների համար բարեհոգաբար զեղչ է արել եւ հայտարարել, որ 150 հազար դրամի գնումներ կատարելու դեպքում նրանց անվճար կտրամադրվի DVD։

Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի «հայրենասիրական» նկրտումները շատ խոր արմատներ ունեն։ Համագյուղացիները հումորով են հիշում նրա  նախընտրական բուկլետի նկարը՝ ինքը ամբողջ հասակով՝ Մասիս սարի ֆոնին։ Ի դեպ, նոր հանրախանութը գտնվում է գյուղապետարանի հարեւանությամբ, եւ այսուհետ խանութպան Ժորան շատ առիթներ կունենա  իր գյուղապետ ընկեր Սողոյի (Սողոմոն Մարգարյան) հետ վերհիշելու համապետական ընտրություններում ՀՀԿ-ի օգտին կատարած ընտրակեղծիքները։

Հիշեցնենք, որ  Արարատի ցեմենտի գործարանի ցեմենտատար մեքենայի վարորդ Սողոն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է։ Անգամ այս ընտրատարածքի ընտրակեղծարարներն են խոստովանում, որ Մասիսի գլուղապետը տվել-անցել է իրենց. կեղծիքների մեծ վարպետ է եւ նրա դեմ խաղ չկա»։

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում