Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 07.19-ին:

Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) եւ սրահի գույքը` մասնակի: