Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում այրվում է չբնակեցված տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.01-ին, մարվել՝ 05.08-ին:

Ամբողջությամբ այրվել է «Էյ դի էյ թեք» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը (30 քմ):