Հորդանանի Աբդալա II թագավորի ուղղաթիռը Մեքսիկայի Վերակրուս նահանգի գոլֆի դաշտում հարկադիր վայրէջք է կատարել։ Միապետը չի տուժել, հայտնում է  «Սոլ դե Կորդովա» թերթը։

Դեպքը կատարվել է օրվա երկրորդ կեսին՝ Մեքսիկայի ԶՈՒ երկու Black Hawk ուղղաթիռների թռիչքի ժամանակ, որոնցից մեկում Հորդանանի թագավորն է եղել։ Մամուլը հայտնում է, որ երկու ուղղաթիռների վառելիքն էլ սպառվել է, ինչն էլ օդաչուներին ստիպել է հարկադիր վայրէջք կատարել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպից հաշված րոպեներ անց դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, որոնք շղթայել են վայրէջքի գոտին՝ միապետի անվտնգությունն ապահովելու համար։ Ուղղաթիռների լիցքավորումից հետո Աբդալա II-ը շարունակել է թռիչքը մինչեւ Վերակրուսի նավահանգիստ, որտեղից էլ հայրենիք է վերադարձել։