ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է ուկրաինական պետության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի հետ: Հանդիպումը կայացել է ուրբաթ ուշ երեկոյան Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության շրջանակներում: Այդ մասին հաղորդեկ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պուտինն արդեն հանդիպել է Օլիմպիադա-2014-ի բացմանը ներկա ՉԺՀ, Տաջիկստանի, Հոլանդիայի, Թուրքիայի առաջնորդների հետ, իսկ ընդունելության ժամանակ զրուցել է Սոչի ժամանած 44 երկրի ղեկավարներից ավելի քան կեսի հետ: Շաբաթ օրը նախագահի զրուցակիցները կլինեն Ճապոնիայի վարչապետն ու Ղըրղըզստանի նախագահը:
Ավելի վաղ Պուտինը պատմել էր, որ հույս ունի օտարերկրացի գործընկերների հետ տարբեր համաշխարհային հարցեր քննարկել. «Համոզված եմ, որ այս հնարավորությունը մենք կօգտագործենք, որպեսզի զրուցենք խաղաղ, բարեկամական մթնոլորտում»,- ասել է ՌԴ նախագահը:




























