Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Այս մասին Գերմանիայում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է թուրքական Hurriyet -ի եվրոպական ծառայությունը:

Հրապարակամ մեջ նշվում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը զգուշացրել է Գերմանիային մոտեցող 2015–ին ընդառաջ Հայկական հարցի խնդրում զգոն լինել: Այս զգուշացմանը Մերկելը պատասխանել  հետեւյալ կերպ.

«Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մենք չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Հայաստանի հայերը դժվարին կացության մեջ են: Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»:

Մերկելի այս խոսքերին Էրդողանն արձագանքել է. «Դուք ուզում եք մեզ ստիպել ընդունելու բաներ, որոնք չեն արել: Մենք մեր արխիվները բացել ենք ու աշխարհին կոչ արել գալ եւ ուսումնասիրել, բայց ոչ-ոք չեկավ, այնպես որ Թուրքիային անօրինականության մեջ մի մեղադրեք»,-ասել է Էրդողանը: