Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Օհանավան-Սաղմոսավանք ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Արտաշավան - Բյուրական հատվածում (1-ին կմ) «Միթսուբիշի» մակնիշի 11 LA 187 համարանիշի (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























