Փետրվարի 7-ին՝ երեկոյան, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 52-ամյա դատապարտյալ Պարգeu Հայկազի Կակոյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջինս սպանություն կատարելու մեղադրանքով 2008 թ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, իսկ դրանից առաջ ծանր հանցագործությունների համար դատապարտվել էր 4 անգամ:
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նրա մահվան պատճառը, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



























