Հայաստանի սփյուռքի նախարարությունում, փետրվարի 7-ին, կայացել է «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համահայկական կառույցների ներկայացուցիչներ, թուրքագետներ, ազգագրագետներ, ուսումնական եւ գիտական կենտրոնների ղեկավարներ:

Քննարկման ընթացքում ներկայացվել են թեմային վերաբերող զեկուցումներ, ելույթներով եւ առաջարկներով հանդես են եկել մի շարք մասնակիցներ:

Վերջում ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ շնորհակալություն հայտնել մասնակցության եւ կառուցողական առաջարկների համար: