Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են լքում հանրապետությունը ընտանիքներով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը Հայաստանի արտագաղթի խնդիրների քննարկումների ընթացքում, որոնք անցկացվել են «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում:

Նա նշել է, որ եթե մի քանի տարի առաջ արտագաղթի 40 տոկոսը ընտանիքների հետ միասին էր(կամ ընտանիքի անդամների՝ հետագայում միանալու նպատակով), իսկ այժմ ցուցանիշը կազմում է 60 տոկոս:

Պատասխանելով «Օրինաց երկիր» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարող է փորձել համաձայնության գալ Ռուսաստան մուտքի ու մեկնման եւ ՌԴ-ում օտարերկրացի քաղաքացիները իրավական կարգավիճակի վերաբերյալ օրենքի ուղղումների հարցում: «Համարենք, Հայաստանի քաղաքացին ենթակա է արտաքսման աշխատանքային պայմանագրի բացակայության պատճառով: Իսկ եթե նրա երեխաներն օրինականորեն դպրոց են գնում, հետագա կրթության իրավունք ունեն, թե՝ ոչ»,- հայտարարել է Մարգարյանը: Նույն խնդիրն է վերաբերում նաեւ ընտանիքի հիվանդ անդամներին. արդյոք իրավունք ունեն շարունակել բուժում ստանալ:

 «Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների որոշ հատվածներ , նույնիսկ առանց աշխատանքային պայմանագրի, կարող են ազատվել օրենքի ազդեցությունից»,- հայտարարել է Մարգարյանը: