Ֆրանսիական Ալպերում, այսօր՝ փետրվարի 8-ին, ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել, որի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել առնվազն 7 մարդ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Ալպեր Վերին Պրովանս դեպարտամենտում: Գնացքը Նիսից գնում էր Դին լը Բեն: Զոհերի եւ վիրավորների քաղաքացիությունը չի հաղորդվում:
Նախնական տվյալներով՝ գնացքի աղետի ենթարկվելու պատճառը ռելսերի տակ հայտնված քարն է եղել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:





























