Հունաստանը միջազգային ներդրողների կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության երրորդ փաթեթի կարիքը չի ունենա:

«Մենք բավականաչափ գումար ունենք»,-հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Յանիս Ստրունարասը: Նա նաեւ նշել է, որ առաջին պրոֆիցիտը «ավելի բարձր է եղել, քան սպասվում էր»:

Հունվարի վերջին երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը հաղորդել էր 2013-ի ընթացքում առաջնային պրոֆիցիտի մասին՝ մեկ մլրդ եվրոյի չափով, հաղորդում է «Ֆինմարկետը»՝ վկայակոչելով Deutsche Welle-ը:

Դրա հետ մեկտեղ, նա հույս է հայտնել, որ եվրագոտու երկրները կերկարացնեն վարկերը մարելու ժամկետները:

Միեւնույն ժամանակ ԵՄ վիճակագրական վարչությունում կարծում են, որ առայժմ վաղ  է խոսել նախորդ տարվա հաջողությունների մասին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավարը: