Ռուս իրավապահների տեղեկություններով՝ 2013-ի փետրվարին Ադրբեջանի 28-ամյա քաղաքացին՝ հանկարծակի ծագած վիճաբանության արդյունքում սպանել է քրոջը:

Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվել է Ռուսաստանի տարածքում, հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով պերմյան լրատվամիջոցները:

Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայցը՝ հանձնելու այդ երկրի քաղաքացուն: