Հայաստանում դպրոցների մոտ արագության սահմանափակումը կարելի է չեղյալ հայտարարել երեկոյան ժամերին:

Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել «Աքիլես» ՀԿ նախագահ, ավտոսեփականատերի իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այդ առումով՝ ՃՈ նախաձեռնությունը լիովին բանական է: «Դպրոցների հարակից տարածքներում արագության սահմանափակումները կարելի է չեղյալ հայտարարել ժամը 18.00-ից հետո»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Ի պատասխան այն հարցին, արդյոք կկարողանա ՃՈ-ն տուգանել երեկոյան ժամերին արագությունը գերազանցելու համար՝ այն որպես ցերեկային գրանցելով, փորձագետը պարզաբանել է, որ փողոցներում տեղադրված տեսախցիկները ֆիքսում են ոչ միայն տեղը, այլեւ ժամանակը: «18.00-ից ի վեր, պլյուս առավելագույնը հինգ րոպե, տեսախցիկը դադարում է ֆիքսել 50 կմ/ժ-ն գերազանցելը որպես խախտում եւ անցում է կատարում սովորական 70-ի: Տեխնիկապես դա լիովին հնարավոր է»,-ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկոյան ժամերին դպրոցների հարակից տարածքներում արագույան լրացուցիչ սահմանափակումները չեղյալ հայտարարելու գաղափարն արտոնվել է կառավարության՝ փետրվարի 6-ին կայացած նստի ժամանակ: Հարցը մշակման փուլում է: