ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր՝ փետրվարի 10-ին ողջունել է համայնքների ղեկավարների  համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը կարեւորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին  ծանոթանալու,   համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:

Ա. Աղաբեկյանը  հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին եւ իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին:

4-րդ փուլի դասընթացները, որոնց մասնակցում են 30 գյուղապետ, կտեւեն մեկ շաբաթ, մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր: