Փետրվարի 9-ի գիշերը Քութաիսիի մոտ գտնվող Գեղուտսկայա բանտում մի խումբ բանտարկյալներ կտրել են իրենց երակները:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակցիային մասնակցել է 10-17 մարդ, որոնք հայտարարում են, որ այդ կերպ բողոքում են բանտի տեսուչների դաժան վերաբերմունքի դեմ: Քութաիսիի հիվանդանոց են տեղափոխել ինը մարդու: Բոլորին բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքի վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նույն բանտում 800 բանտարկյալներ հացադուլ էին հայտարարել՝ պահանջեով աշխատանքից հեռացնել բանտի ղեկավարությանը: Հացադուլը շարունակվում է արդեն հինգ օր:

Վրաստանի պատժի իրագործման նախարար Սոզար Սուբարին նշել է, որ ակցիան ծրագրել են քրեական հեղինակությունները: