Նյու Յորքում ոստիկանները փրկել են մոտ 3 հազար աքաղաղների ու ձերբակալել մոտ յոթանասուն մարդու՝ աքաղաղների մարտերի խոշորագույն կենտրոն ստուգայց կատարելու արդյունքում:
Հանգստյան օրերին Նյու Յորքի իրավապահները իրականացրել են «Angry Birds» խոշորագույն գործողությունը, որի ընթացքում դադարեցվել են Օլսթեր, Քվինս ու Բրուքլին շրջաններում անցկացվող աքաղաղների մարտերը:
Գործողության արդյունքում իրավապահները ձերբակալել են ինը մարդու: Վեց մարդու մեղադրանք է ներկայացվել՝ կենդանիների ապօրինի մենամարտերի մասնակցելու: ԱՄՆ-ում այդ հանցագործության համար նախատեսվում է մինչեւ չորս տարի ազատազրկում կամ 25 հազար դոլարի չափով տուգանք, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով The Daily News-ը:
Նյու Յորքի գլխավոր դատախազի խոսքով՝ աքաղաղների մարտերը դաժան ու բարբարոս գործողություններ են, որոնք սպառնում են ինչպես կենդանիների, այնպես էլ բնակչության անվտանգությանը:




























