Ռուսաստանի Ռազմածովային ուժերի կոնտրծովակալ Վյաչեսլավ Ապանասենկոն, որն ինքնասպանության փորձի հետեւանքով կոմայի մեջ էր ընկել, մահացել է:
Այս մասին հայտնել է կապիտան Յուրի Տրավկինը` «Գաջիեւոյի վետերան ջրասուզորդների միություն» կազմակերպության քարտուղարը, որի պատվավոր նախագահն էր Ապանասենկոն, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով FlashNord-ը:
Հաղորդվում է, որ Ապանասենկոն հունվարի 7-ին ատրճանակով կրակել էր իր գլխին: Մահից առաջ թողած գրության մեջ նա պատասխանատվությունը դրել էր «առողջապահության նախարարության եւ կառավարության վրա»:
Ծովակալի դուստրը հայտնել էր, որ Ապանասենկոն զարգացման վերջին աստիճանի քաղցկեղով էր հիվանդ:




























